Արարատ-Արմենիա-Ալաշկերտ. Հանդիպումն Armsport.am-ի ֆոտոլրագրողի աչքերով

21:11 12.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ հաղթեց «Ալաշկերտին» 2:1 հաշվով:

Ավանի ակադեմիայում կայացած խաղին ներկա է եղել նաև Armsport.am-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը: Այսուհետ, Armsport.am-ը ոչ միայն կներկայացնի հանդիպումների ֆոտոշարքերն, այլ նաև փոքրիկ ֆոտոպատմություն՝ Գևորգ Ղազարյանի կողմից.

«Հայաստանի առաջնության հերթական 32-րդ տուրի կենտրոնական խաղը՝ «Արարատ - Արմենիա» - «Ալաշկերտ», արդարացրեց սպասումները։ Հատկապես արդարացրեց ֆոտոլրագրողիներիս համար։ Նախ Ալաշկերտի կազմում Պրուդնիկովի խփած գնդակն առանձնացավ իր գեղեկությամբ, իսկ հետո արդեն «Արարատ - Արմենիան» կամային որակներ ցուցադրեց ու կարողացավ թեժ պայքարի վերջնամասում հասնել վերջնական հաջողության՝ հաղթելով 2-1 հաշվով։ Ավանի Ակադեմիայի կենտրոնական մարզադաշտը լեփ-լեցուն չէր, բայց և հավաքվածները փոքր-ինչ շատ էին սպասվածից։ Դե իսկ ակտիվությունը խաղադաշտի տրիբունաներում ապահովում էին «Արարատ -Արմենիայի» մի քանի տասնյակ երկրպագուները»։

Առաջարկում ենք Ձեր ուշադրությունը հանդիպման լավագույն պահերի լուսանկարները։

Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ այստեղ

Share |

Լրահոս

Loading...