Բունդեսլիգայի տիտղոսը կլինի Բավարիայի խաղին. Բորուսիայի խաղին կլինի կրկնօրինակը

11:22 12.05.2019

Մայիսի 18-ին հայտնի կդառնա Բունդեսլիգայի՝ ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը: Չեմպիոնությանը երկու թիմ է հավակնում՝ Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:

«Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Գերմանիայի գործող չեմպիոնները 2 միավորով են գերազանցում «Բորուսիային»:

Ինչպես հայտնում է Bild-ը, Բունդեսլիգայի հաղթանակի համար տրվող իսկական տիտղոսը կտանեն Մյունխեն, որտեղ «Բավարիան» կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Ինչ վերաբերում է դորտմունդյան թիմին, որը Մյունխենգլադբախում կխաղա «Բորուսիայի» հետ, ապա այդ խաղին կլինի տիտղոսի կրկնօրինակը: Եթե դորտմունդցիներն արդյունքում դառնան չեմպիոն, ապա իսկական տիտղոսը նրանց կշնորհվի ավելի ուշ:

«Բավարիան» 28 անգամ է դարձել Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան ակումբն այս ցուցանիշով առաջատարն է: Դորտմունդի «Բորուսիայի» ակտիվում 8 չեմպիոնական տիտղոս կա:

Share |

Լրահոս

Loading...