Հայաստանի Մ19 հավաքականը հերթական հավաքը կանցկացնի Եվրո-2019-ից առաջ

11:24 13.05.2019

Մայիսի 16-ից 18-ը Հայաստանի Մ19 հավաքականը հերթական մարզահավաքը կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մայիսի 18-ին կկայանա ընկերական հանդիպում Հայաստանի առաջին խումբը ներկայացնող «Լոկոմոտիվի» հետ: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ. Հարություն Մելքոնյան («Փյունիկ»), Նարեկ Հովհաննիսյան («Բանանց»), Արման Ներսիսյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Մելիքսեթյան («Արցախ»),

Պաշտպաններ. Արսեն Եղիազարյան («Բանանց»), Արման Ղազարյան («Բանանց»), Ֆելիքս Խաչատրյան («Բանանց»), Անտոնի Կազարյան («Կանն», Ֆրանսիա), Արսեն Գալստյան (Ֆուտբոլի ակադեմիա), Սուրեն Հարությունյան («Փյունիկ»), Պերճ Պողիկյան («Փյունիկ»),

Կիսապաշտպաններ. Սերգեյ Մկրտչյան («Բանանց»), Նարեկ Գրիգորյան («Բանանց»), Արամ Խամոյան («Լոկոմոտիվ»), Պատվական Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Նարեկ Ալավերդյան («Արարատ-Արմենիա»), Թոմ Բանդիկյան («Օլիմպիկ», Մարսել, Ֆրանսիա), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Արսեն Գյուլամբարյան («Փյունիկ»), Ռոմեն Նաջարյան («Տուլոն», Ֆրանսիա),

Հարձակվողներ. Արամ Քոլոզյան («ԱրարատԱրմենիա»), Գևորգ Տարախչյան («Բանանց»), Ղազար Դերմենջյան (առանց թիմի), Գերման Կուրբաշյան («Գրոյտեր Ֆյուրտ», Գերմանիա):

Share |

Լրահոս

Loading...