Կրաուչը դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը

16:40 13.05.2019

«Բարնլիի» հարձակվող Պիտեր Կրաուչը պատմել է կարիերան ավարտելու հավականության մասին:

«Բոլոր այն մարդկանց հետ, ում հետ ես խոսել եմ ու ովքեր արդեն ավարտել են կարիերան, բայց լավ մարզավիճակում են գտնվում, զղջում է այդ մասին, ու բոլոր նրանք, ովքեր արդեն խաղակոշիկները կախել են մեխից, ինձ խորհուրդ են տալիս խաղալ այնքան երկար, որքան կարող եմ:

Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել: Ինձ լավ մարզավիճակում եմ զգում, ամեն օր մարզվում են, բայց կան նաև այլ հարցեր: Մտադիր եմ խորհրդակցել ընտանիքիս հետ և հետո նոր որոշում կայացնել: 23 տարի շարունակ ես ամեն օր խաղում եմ: Սա շատ երկար ժամանակ է, որպեսզի մի օր արթնանաս ու իմանաս, որ դա այլևս չի լինելու: Դժվար կլինի»,- Կրաուչի խոսքերն է փոխանցում Sports Mole-ը:

Կրաուչն ավելի վաղ հանդես է եկել «Սթոք Սիթիում» 2011 թվականից: Նա նաև խաղացել է «Տոտենհեմում», «Քուինզ Պարկ Ռեյնջերսում», «Պորտսմուտում», «Լիվերպուլում», «Ասթոն Վիլայում», «Նորվիչ Սիթիում» և «Սաութհեմփթոնում»:

Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում նա 23 հանդիպում է անցկացրել, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...