Աղբյուր. Մխիթարյանի հարսանիքի անցկացման օրն ու վայրը հայտնի է

15:01 13.05.2019

Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կամուսնանա:

Sputnik Armenia-ի տեղեկություններով, մեր ընտրանու ավագն ու գործարար Միքայել Վարդանյանի դուստրը` Բեթին, կամուսնանան հունիսի 17-ին Վենետիկում:

Զույգին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանից հյուրերը Վենետիկ կմեկնեն չարտերային չվերթով:

Նշենք` Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում հունիսի 8-ին Երևանում կմրցի Լյուքսեմբուրգի հետ, իսկ հունիսի 11-ին Աթենքում կխաղա Հունաստանի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը նշանադրվել է իր սիրելիի հետ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չհաստատեցին ֆուտբոլիստի ներկայացուցիչները: Զույգը հրապարակավ ներկայացել է AGBU-ի` Լոնդոնում կայացած միջոցառմանը, որի ընթացքում լրագրողները մատանի էին նկատել Բեթիի մատնեմատին:

Աբստրակտ-գեղանկարիչ, բեմադրիչ Վահե Բերբերյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Մխիթարյանն իր հարսնացուի հետ ներկա է գտնվել իր ներկայացմանը Լոնդոնում:

Share |

Լրահոս