Սուլշեր. ՄՅՈւ-ի համար միակ դրական բանն այն է, որ մրցաշրջանն ավարտվեց

11:19 13.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն ամփոփել է մրցաշրջանն իր թիմի համար, ինչպես նաև պատմել է հաջորդ մրցաշրջանում իրենց խնդիրների մասին.

«Վերջին մի քանի ամիսները շատ բարդ ստացվեցին թիմի համար: Հիմա միական դրական բանն այն է,որ մրցաշրջանն ավարտեց: Հուլիսի 1-ին մենք նորից կտեսնվենք ու կսկսենք  աշխատել, որպեսզի վերադառնանք  այնտեղ, որտեղ պետք է լինենք:

Առաջատարներին հասնելու համար շատ ժամանակ կպահանջվի: Մեր կարճաժամկետ խնդիրն առաջին քառյակում հայտնվելն է»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում 6-րդ տեղը զբաղեցրեց` 4-րդ տեղին զիջելով 5 միավորով: Չեմպիոնի կոչումը նվաճեց «Մանչեսթեր Սիթին»` 32 միավորով գերազանցելով «կարմիր սատանաներին»:

Share |

Լրահոս

Loading...