Խելահեղ գումարներ. Որքան են աշխատել ԱՊԼ-ի ակումբներն այս մրցաշրջանում

14:23 13.05.2019

Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները 2018/19 մրցաշրջանի արդյունքներով:

Յուրաքանչյուր թիմի համար մրցանակային ֆոնդը կազմվում է երեք կետից՝ ֆիքսված բոնուս, պարգևատրում առաջնությունում տեղ զբաղեցնելու համար և հեռուստատեսային իրավունքներից ստացած գումարներ (եթերի հեռարձակում Sky Sports-ում և BT Sports-ում):

Մրցաշրջանում ամենաշատը վաստակել է «Լիվերպուլը»՝ 149.5 մլն ֆունտ: Երկրորդը «Մանչեսթեր Սիթին» է ՝ 148.1 մլն ֆունտ, երրորդ տեղում է «Չելսին», որը վաստակել է 143.1 մլն ֆունտ գումար:

«Լիվերպուլը» առաջ է անցել «քաղաքաբնակներից» հեռուստատեսային իրավունքների հաշվին: Մերսիսայդցիների հանդիպումները ցուցադրվել են 29 անգամ, իսկ Ման. Սիթիինը՝ 26:

Հավելենք, որ ԱՊԼ-ից դուրս մնացած «Հադերսֆիլդը», «Ֆուլհեմը» և «Քարդիֆը» համապատասխանաբար վաստակել են 93.6, 98.8 և 99.6 ֆունտ գումար:

Share |

Լրահոս