Վագիֆ Ջավադով․ Անգլիացիների աղմուկն անհասկանալի է, թող չանհանգստանան Մխիթարյանի անվտանգության համար

17:49 13.05.2019

Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահ է՝ իր երկիրը կապահովի Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի մեկնել Բաքու։

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը, և դեռ հայտնի չէ՝ Մխիթարյանը կմասնակցի՞ այդ խաղին, թե՞ ոչ։

«Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխիքների հետ կապված կասկածերի առիթ չենք տվել։ Այդ իսկ պատճառով այս մասին խոսելու իմաստ չեմ տեսնում։

Անգլիացիների բարձրացրած աղմուկն էլ անհասկանելի է։ Թող չանհանգստանան Մխիթարյանի անվտագության համար»,- Ջավադովի խոսքը մեջբերել է azerisport.com-ը։

Share |

Լրահոս