Բարսելոնան ու Աթլետիկոն կպայքարեն Անխել դի Մարիայի տրանսֆերի համար

23:43 13.05.2019

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է ամռանը նոր ակումբ ունենալ: Այս մասին հայտնում է Goal-ը՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:

31-ամյա խաղացողի համար պայքարում են Մադրիդի «Աթլետիկոն» և կատալոնական «Բարսելոնան»: Արգենտինացու շնորհիվ թիմի կազմը ցանկանում է հզորացնել անձամբ Դիեգո Սիմեոնեն: Դի Մարիան նույնպես դեմ չէ վերադառնալ Իսպանիա: Տեղափոխության արժեքը գնահատվում է 45 մլն եվրո:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 43 հանդիպման:

Հավելենք, որ Դի Մարիան 2010-2014 թվականները պաշտպանել է Մադրիդի «Ռեալի» գույները:

Share |

Լրահոս