Բուսկետս․ Լիվերպուլի թողած ցավը խորն է

18:44 13.05.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Բուսկետսը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղում (2-0) կատալոնական թիմի ոչ այնքան տպավորիչ գործողությունները պայմանավորված են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ պատասխան խաղում կրած պարտությամբ (0-4):

«Բոլորի համար բարդ էր խաղալ «Խետաֆեի» դեմ։ Ցանկանում էինք ցույց տալ, որ 100% պատրաստ ենք, բայց բարդ էր խաղալ Լիվերպուլում տեղի ունեցածից հետ։ Պետք է առաջ շարժվենք և կենտրոնանանք Իսպանիայի Գավաթի եզրափակչի վրա։ Հույս ունեմ, որ այն վերքը, որը ստացել են ակումբը, ֆուտբոլիստները և երկրապագուները, կբուժվի։

Այժմ մեր առջև բարդ նպատակ է․ «ոսկե դուբլ» ձևակերպելը նշանալի իրադարձություն կլինի, բայց «Լիվերպուլի» թողած ցավը խորն է։ Պետք է շնորհակալ լինենք երկրպագուներին։ Նրանց երբեմն կարող է թվալ, որ մենք այլ աշխարհում ենք ապրում, բայց այդպես չէ։ Հասկանում ենք, թե ինչ են զգում երկրպագուները։ Սկզբում նրանք սուլում էին՝ հասկացնելով, որ հիասթափված են, բայց հետո աջակցեցին։ Բոլորս զայրացած ենք, բայց պետք է առաջ շարժվենք։ Ուրիշ ոչինչ չենք կարող անել»,- Բուսկետսի խոսքերը մեջբերել է Goal.com-ը։

Share |

Լրահոս