Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի՝ տուրի խորհրդանշական հավաքականում

23:01 13.05.2019

Sports.kz-ն ներկայացրել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Տուրի լավագույնների ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստն այս տուրում դուբլի հեղինակ էր դարձել՝ գրավելով «Տոբոլի» դարպասը:

«Հայ հարձակվողը շարունակում է մնալ իր թիմի հարձակման գլխավոր ուժը: Տիգրանը «Տոբոլի» դարպասը գրավեց երկու անգամ: Հյուրերը բախտավոր են, որ այդքանով է ամեն ինչ ավարտվել»,- գրված է կայքում:

Share |

Լրահոս