Մադրիդի մրցաշար. Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Ցիցիպասին (տեսանյութ)

12:06 13.05.2019

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դարձավ Մադրիդում անցկացվող «Մասթերս 1000» շարքի մրցաշարի հաղթող:

Եզրափակչում աշխարհի առաջին ռակետն առավելության է հասել Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ 6:3, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 33 րոպե: Ջոկովիչը երկու էյս է կատարել, կրնակի սխալ թույլ չի տվել ու երկու բրեյք փոինթ է իրացրել հինգ հնարավորից:

Պաշտոնական խաղերում անձնական դիմակայության հաշիվը դարձավ 1-1: Հույն թենիսիստը Ջոկովիչին հաղթել էր Կանադայի «Մասթերսի» ժամանակ 2018 թվականին:

Ջոկովիչը կարիերայում հաղթեց 74-րդ տիտղոսը, երկրորդը՝ 2019 թվականին:

Share |

Լրահոս

Loading...