Հայտնի է՝ երբ է Ռեալը հայտարարելու Ազարի տրանսֆերի մասին

19:30 13.05.2019

L'Equipe-ին հայտնի են դարձել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ նոր մանրամասներ։

Աղբյուրը հաղորդում է, որ «Ռեալն» Ազարի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարելու է Եվրոպա լիգայի եզրափակչից հետո։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվում։

28-ամյա բելգիացու տրանսֆերի համար «Ռեալը» վճարելու է 100 միլիոն եվրո։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ կարիերայի շարունակության վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել։

Էդեն Ազարը «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից, իսկ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում Ազարը մասնակցել է 37 հանդիպման, դարձել 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս