Պիռլո․ Իսկոն անհրաժեշտ է Յուվենտուսին

19:13 13.05.2019

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կարծում է, որ թուրինյան ակումբը պետք է ձեռք բերի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերը։

«Կարծում եմ՝ «Յուվենտուսին» անհրաժեշտ է Իսկոն։ Իտալիայում բոլորովին այլ մակարդակով են խաղում, բայց «Յուվենտուսին» անհրաժեշտ է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Դրա համար պետք է աշխատել կիսապաշտպանությունն ավելի ուժեղ դարձնելու ուղղությամբ։ Ինձ թվում է՝ այս մրցաշրջանում ինչ-որ պահի Ալեգրին հասկացել է, որ դաշտի կենտրոնում իրեն ինչ-որ բան չի բավարարում։

Գնել են Ռոնալդուի տրանսֆերը, բայց թիմում այդպես էլ չեն հասկացել՝ ինչպես գնդակ հասցնել նրան։ Կիսապաշտպանները, անխոս, շատ կարևոր են։ Նրանց միջոցով հնարավոր է անցնել Չեմպիոնների լիգայի ամբողջ ճանապարհը»,- Պիռլոյի խոսքը մեջբերել է Sky Sport Italia-ն։

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա Իսկոն մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս