Բարձրագույն խումբ. 32-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

21:16 13.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում երեկ ավարտվեց 32-րդ տուրը:

Առաջատար «Փյունիկն» այս տուրում 3-0 հաշվով հաղթանակ տարավ «Արցախի» նկատմամբ: Տարխանովի ֆուտբոլիստներն այս հաղթանակից հետո ամրապնդվեցին առաջին հորիզոնականում:

Չեմպիոնության համար պայքարող «Բանանցը» սեփական հարկի տակ կարևոր միավորներ կորցեց՝ 1-1 ավարտելով հանդիպումը «Արարատի» հետ: Մարզային դերբիում էլ «Շիրակը» տանը 0-0 խաղաց «Գանձասար-Կապանի» հետ:

Տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» դժվարին խաղում հաղթեց «Ալաշկերտին»: Մինասյանի ֆուտբոլիստները կամային հաղթանակ տարան 2-1 հաշվով: Հաղթանակ գոլը 11-մետրանոցից խփեց Անտոն Կոբյալկոն:

Armsport.am-ը հենց նրան էլ ճանաչել է 32-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Կոբյալկոն տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանանում արդեն երկրորդ անգամ: Վերջին շրջանում Մինասյանի թիմը բավականին անհաջող խաղեր անցկացրեց, բայց «Ալաշկերտի» հետ «Արարատ-Արմենիան» վստահ ֆուտբոլ խաղաց: Կոբյալկոն էլ իր հերթին առաջատարի որակները ևս մեկ անգամ դրսևորեց ու օգնեց թիմին շատ կարևոր 3 միավոր վաստակել և շարունակել պայքարը չեմպիոնության համար:

 

Share |

Լրահոս