Վան Դեյկ․ Սիթին մի փոքր էր ուժեղ Լիվերպուլից

19:57 13.05.2019

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիին» Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին»։ Նրանք արժանի էին չեմպիոնության։ Տիտղոսի համար պայքարը հիանալի էր։ Ես վայելել եմ յուրաքանչյուր պահը։ Մենք պետք է հպարտ լինենք, որ կարողացել ենք 97 միավոր վաստակել և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել։ Այլ կարծիքներ ինձ չեն հետաքրքրում։ Պարզապես «Մանչեսթեր Սիթին» մի փոքր ուժեղ էր մեզնից»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլն» Անգլիայում տիտղոս չի նվաճել, սակայն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մրցելու է «Տոտենհեմի» հետ։ Վճռորոշ հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։

Share |

Լրահոս