Ինչի՞ համար Լիվերպուլը կարող է ափսոսալ այս մրցաշրջանում․ Կարագերի տարբերակը

18:29 13.05.2019

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը, որն այժմ աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, ամփոփել է Յուրգեն Կլոպի թիմի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018-19թթ․ խաղարկությունում ելույթները։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթին», որը ընդամենը 1 միավոր է գերազանցել երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին»։

«Կլոպը լավատես մարզիչ է․ նա պատրաստ կլինի ևս մեկ անգամ պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիության համար։ Միակ բանը, որի համար «Լիվերպուլը» կարող է ափսոսալ՝ հայացք գցելով այս մրցաշրջանին, դա այն փաստն է, որ թիմը ոչ մի խաղում չհաղթեց «Սիթիին»։ Չի կարելի պարզապես սպասել, որ մրցակիցդ միավորներ կկորցնի, երբ ինքդ չես ստիպում նրան կորցնել այդ միավորները։ «Լիվերպուլը» «Սիթիի» հետ խաղերում 6 հնարավորից միայն 1 միավոր վաստակեց։

Հաջորդ մրցաշրջանում նրանք «Սիթիի» հետ խաղերին պետք է պատրաստվեն, ինչպես գավաթային եզրափակիչների։ Ամեն դեպքում, խոսելը հեշտ է, իսկ ներկայիս «Սիթին» առանձնահատուկ է»,- Կարագերի խոսքը մեջբերել է Metro-ն։

Share |

Լրահոս