ՄՅՈւ-ն տրանսֆերային փոխանակում է առաջարկում Յուվենտուսին

20:52 13.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը։

Ինչպես հաղորդում է Corriere di Torino-ն, անգլիական ակումբը տրանսֆերային փոխանակում է առաջարկում թուրինցիներին։ ՄՅՈւ-ն պատրաստ է 25-ամյա արգենտինացու համար «Յուվենտուսին» զիջել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը և վճարել որոշակի գումար։ Հաղորդվում է, որ ակումբներն արդեն նախնական բանակցություններ վարել։

Transfermarkt մասնագիտացված պարբերականը Դիբալայի տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո, Սանչեսինը՝ 45։

Ընթացիկ մրցաշրջանում Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Սանչեսի ակտիվում այս մրցաշրջանի տվյալներով ՄՅՈւ-ի կազմում անցկացրած 27 խաղ, 2 գոլ և 3 գոլային փոխանցում կա։

Share |

Լրահոս