NBA. Լեոնարդի վերջին վայրկյանի նետումը Տորոնտոյին դուրս բերեց կոնֆերենցիայի եզրափակիչ (տեսանյութ)

15:15 13.05.2019

«Տորոնտո Ռեպտորսը» ու «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերսը» նվաճեցին բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի ուղեգիր:

«Տորոնտոն» շարքում 4:3 հաշվով հաղթեց «Ֆիլադելֆիային»: Այսօր կայացած 7-րդ հանդիպումն անհավանական վերջաբան ունեցավ: 90-90 հաշվի ժամանակ, երբ ժամանակն արդեն ավարտվել էր, Կավայ Լեոնարդը հասցրեց ճշգրիտ նետում կատարել ու իր թիմին դուրս բերել Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ:

Լեոնարդը դարձավ նաև հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ՝41 միավորով:

Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ էլ դուրս եկավ «Պորտլենդը»՝ շարքում 4:3 հաշվով հաղթելով «Դենվերին»: Վերջին խաղում «Պորտլենդը» 100:96 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Սի Ջեյ Մակոլումն էր՝ 37 միավորով:

Հավելենք, որ NBA-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչներում կհանդիպեն հետևյալ զույգերը

«Գոլդեն Սթեյթ»-«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»

«Տորոնտո Ռեպտորս»-«Միլուոկի Բակս»

Share |

Լրահոս

Loading...