Ռեալում վերջնական որոշում են կայացրել Նավասի հարցում

22:31 13.05.2019

Մադրիդի «Ռեալում» որոշել են հրաժարվել թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի ծառայություններից: Այս մասին գրում է El Chiringuito-ն:

Ըստ աղբյուրի՝ դարպասապահին արդեն հայտնել են, որ ակումբում այլևս հույսեր չեն կապում իր հետ: Այսպիսով, Նավասն արդեն ամռանը կարող է լքել Մադրիդը, չնայած դեռ գործող պայմանագիր ունի «սերուցքայինների» հետ:

Կոստա Ռիկայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Անգլիայում:

32-ամյա խաղացողը մադրիդցիների կազմում հանդես է գալիս 2014 թվականից:

Share |

Լրահոս

Loading...