Տեբաս․ Ինձ անհանգստացնում է Սուպերլիգա ստեղծելու գաղափարը

20:39 13.05.2019

Իսպանական Պրիմերայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ իրեն խիստ անհանգստացնում է եվրոպական Սուպերլիգա ստեղծելու գաղափարը։

«Ես անհանգստանում եմ, քանի որ սա արդեն 2024 թվականի համար նախատեսված առաջնություն է։ Նրանք խոսում են Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու մասին, բայց իրականում ամբողջովին նոր առաջնություն է լինելու։ Նրանք ցանկանում են ստեղծել մի մրցաշար, որին մշտապես կմասնակցեն նույն 32 թիմերը։

Պրիմերան վտանգվա՞ծ է Սուպերլիգայի հավանական ստեղծման պատճառով։ Այո, իհարկե։ Եվրոպայում 10 թիմ է իշխում, այդ թվում՝ «Բարսելոնան» և «Ռեալը», իսկ իսպանական մյուս թիմերն ավելի ցածր են մակարդակով։ ՈւԵՖԱ-ն չի կարող ստեղծել Սուպերլիգա, մենք ձգտում ենք նրանց համոզել, որ դա հնարավոր չէ։ Մենք մարտավարություն ենք մշակում, և անգամ քաղաքական գործիչները պետք է մեզ օգնեն այս հարցում։

Եթե ստեղծվի Սուպերլիգա, Պրիմերան ավելի քիչ գումար կունենա ակումբներին տրամադրելու համար։ Գումար կստանան միայն այն ակումբները, որոնք կմասնակցեն մրցաշարին»,- Տեբասի խոսքը մեջբերել է AS-ը։

Share |

Լրահոս