Առաջին խումբ. Երևանը ջախջախեց Յունիոր Սևանին. Եֆիմովը գոլերի քանակը հասցրեց 41-ի

21:39 13.05.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացավ 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Առաջատար «Յունիոր Սևանը» սեփական հարկի տակ ընդունեց «Երևանին»:

«Երևանի» ֆուտբոլիստները կարողացան հաղթանակի հասնել 6:1 հաշվով: Հինգ գոլի հեղինակ դարձավ Ստանիսլավ Եֆիմովը: Ռուս հարձակվողն այս մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 41-ի:

Հավելենք, որ «Երևանը» հաջորդ մրցաշրջանում իրավունք է ստացել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը:

Այս հաղթանակից հետո Առաջին խմբում «Յունիոր Սևանը» կմնա առաջին հորիզոնականում՝ 71 միավորով: «Երևանը» 62 միավորով երկրորդն է:

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

Share |

Լրահոս

Loading...