Հռոմ․ Խաչանովը հաղթել է Բաուտիստա-Ագուտին և դուրս եկել երրորդ շրջան

22:44 14.05.2019

Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի «ATP-1000» շարքի մրցաշարի երրորդ շրջան։

Երկրորդ շրջանում հայկական արմատներով թենիսիստը 5-7, 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ։

2 ժամ 30 րոպե տևած խաղում Խաչանովի ակտիվում գրանցվել է 6 էյս, 1 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոյնթ՝ 7 հնարավորից, իսկ Բաուտիստա-Ագուտի ակտիվում՝ 1 կրկնակի սխալ, 2 բրեյք։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Հռոմի մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-1, 1-6, 6-3 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ։

Share |

Լրահոս