Քյոլնը Բունդեսլիգա վերադառնալուց հետո հրավիրել է Սարգիս Ադամյանի մարզչին

12:44 14.05.2019

«Քյոլնն» իր պաշտոնական կայքում հայտնել է Ախիմ Բայերլորցերին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: 51-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Բայերլորցերը փոխարինել է Մարկուս Անֆանգին, որի գլխավորությամբ թիմը մեկ տարի անց վերադարձել է Բունդեսլիգա: Չնայած թմի առաջատարությանը` Անֆանգն ապրիլի 27-ին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք` Բայերլորցերը 2017 թվականից գլխավորում էր երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Քյոլնը» մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում և 5 միավորով շրջանցում է «Պադերբորնին»:

Share |

Լրահոս