Արարատի երկրպագուները խոչընդոտել են Լոռիի հետ խաղի բնականոն ընթացքին

17:24 14.05.2019

«Արարատի» երկրպագուները ակցիա են իրականացրել Բարձրագույն խմբի 33-րդ տուրի` «Լոռիի» հետ խաղում: Հանդիպման մեկնարկում նրանք ճայթրուքներ են վառել` պահանջելով ակումբի սեփականատիրոջ հրաժարականը:

Նրանք նաև պաստառներ են պարզել` ընդդեմ «Արարատի» սեփականատեր Վարդան Սրմաքեշի և Հրաչ Կապրիելյանի: Երկրպագուների գործողությունների արդյունքում խաղը դադարեցվել է մոտ 15 րոպեով:

 

Նշենք` «Արարատ»-«Լոռի» խաղում հաշիվը դեռ չի բացվել: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

Share |

Լրահոս