Արարատն ավելացրեց անպարտելի խաղերի շարքը. Լոռին պարտվեց Պետրոսյանի հեռանալուց հետո

18:16 14.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր՝ մայիսի 14-ին, կայացավ 33-րդ տուրի 2 հանդիպում:

«Արարատը» հյուրընկալելիս մրցեց «Լոռիի» հետ: Խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով:

70-րդ րոպեին գնդակն Արսեն Սիուկաևի պաշտպանած դարպասն ուղարկեց Ռազմիկ Հակոբյանը: Սա վանաձորյան թիմի առաջին հանդիպումն էր Գավաթի եզրափակչում պարտվելուց ու Արթուր Պետրոսյանի հեռանալուց հետո:

«Լոռին», կարծես, դեռ ուշքի չէր եկել:

Հիշեցնենք, որ այս հանդիպման առաջին խաղակեսում «Արարատի» երկրպագուներն անկարգություններ էին թույլ տվել՝ բողոքի ակցիա իրականացնելով ակումբի սեփականատերերի դեմ:

Արդյունքում խաղն ընդհատվել էր 15 րոպեով:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 21 միավոր և շարունակում է մնալ վերջին հորիզոնականում: «Լոռին» 39 միավորով 5-րդն է:

 

Share |

Լրահոս

Loading...