Արգիշտի Պետրոսյանի միակ գոլի շնորհիվ Արցախը հաղթեց Գանձասար-Կապանին

18:06 14.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Արցախը» հյուրընկալվելիս մրցել է «Գանձասար-Կապանի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման միակ գնդակը խաղի 17-րդ րոպեին հեղինակել է «Արցախի» ֆուտբոլիստ Արգիշտի Պետրոսյանը:

Նշենք` 62-րդ րոպեից «Արցախը» խաղացել է 10 հոգով. Վարդան Մովսիսյանն է հեռացվել խաղադաշտից` երկրորդ դեղին քարտը ստանալով:

Այս հաղթանակից հետո «Արցախը» 29 միավոր է վաստակել, բայց շարունակում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 8-րդ հորիզոնականը զբաղեցնել: Կապանյան թիմը 31 միավորով 7-րդն է:

Share |

Լրահոս