Չեմ հասկանում այս շոուի իմաստը. Արսեն Ջուլֆալակյանը` Միհրան Հարությունյանի հայտարարությունների մասին

18:20 14.05.2019

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին։

«Չէի ցանկանա անդրադառնալ այս շոուին, բայց ստիպված եմ: Մարզաշխարհում Լևոն Ջուլֆալակյան անունն ասոցացվում է կարգապահության և սկզբունքայնության հետ և չեմ կարծում, որ նա 20 տարի շարունակ կգլխավորեր հավաքականը, եթե ի վիճակի լինեին կազմ պարտադրել նրան:

Ցանկանում եմ շեշտել, որ Միհրան Հարությունյանի հայտարարությունները հակասում են իրար, մեկ նա ասում է, թե խնդիր չունի Լևոն Ջուլֆալակյանի հետ, մեկ ասում է՝ ունի: Չեմ հասկանում այս շոուի իմաստը: Միհրանը վատ հարաբերություններ չի ունեցել հավաքականի մարզիկների հետ: Պարզապես Օլիմպիական խաղերից հետո նա այլևս չի մարզվել հավաքականի հետ:

Նաև տգեղ է, երբ քննարկվում է տղաների նվաճած մեդալները վերջին Եվրոպայի առաջնությունում: Բրոնզե մեդալը նվեր չէ երկնքից: Այդ մեդալի համար անցկացնում ես 4-5 գոտեմարտ, որոնք այնքան էլ հեշտ չեն լինում՝ հատկապես օլիմպիական քաշերում: Վերջում հավելեմ, որ մենք՝ ըմբիշներս, սովոր ենք խոսել դեմ առ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցներով»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

Share |

Լրահոս

Loading...