Ռեալը դեռ ցանկանում է վարձավճարով տալ Բրահիմին. ֆուտբոլիստը չի ցանկանում

14:36 14.05.2019

«Ռեալի» դիրքորոշումը թիմի կիսապաշտպան Բրահիմ Դիասի վերաբերյալ չի փոխվել:

Մադրիդյան ակումբը, չնայած 19-ամյա ֆուտբոլիստի տպավորիչ խաղին, մտադիր է ամռանը նրան վարձավճարով տրամադրել մեկ այլ ակումբի, որպեսզի նա ավելի շատ խաղաժամանակ ստանա:

Անձամբ Բրահիմը ցանկանում է մնալ «Ռեալում» և կփորձի անել ամեն բան, որպեսզի Զինեդին Զիդանին և ղեկավարությանը համոզի, որ նա արժանի է արդեն հիմա հանդես գալու մադրիդյան թիմի կազմում:

Դիասն ու նրա շրջապատը դեռ այս ձմեռ «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխության ժամանակ հերքում էին վարձակալության հնարավոր տարբերակները, քանի որ կարծում էին, որ ադապտացիոն շրջանը պետք է անցնի թիմի ներսում:

Բրահիմը դուր է գալիս Զիդանին և երկրպագուներին, բայց նրա դեմ կարող է աշխատել այն հանգամանքը, որ ամռանը «Ռեալը» մտադիր է մի քանի աստղային ձեռքբերումներ ունենալ:

Share |

Լրահոս

Loading...