Բարսելոնան դե Լիգտի հետ պայմանագիրը համաձայնեցրել է մեկ ամիս առաջ

12:30 14.05.2019

«Բարսելոնան» առաջվա պես մտադիր է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտին:

Կատալոնացիների ներկայացուցիչները բանակցություններ են վարել Մինո Ռայոլայի` 19-ամյա հոլանդացու գործակալի հետ, դեռ ապրիլի 12-ին Մոնտե-Կառլոյում:

Կողմերը համաձայնության են եկել անձնական պայմանագրի ժամկետների և արժեքի շուրջ, հայտնում է Catalunya Radio-ն:

Այժմ «Բարսելոնան» պետք է համաձայնության գա «Այաքսի» հետ տրանսֆերի արժեքի, իսկ Ռայոլայի հետ` միջնորդավճարի շուրջ:

Share |

Լրահոս