Դե Ռոսի. Կցանկանայի շարունակել խաղալ Ռոմայում, բայց ակումբը դա չի ցանկանում

17:02 14.05.2019

«Ռոմայի» կիսապաշտպան և ավագ Դանիելե դե Ռոսին խոսել է ընթացիկ մրցաշրջանի վերջում ակումբից հեռանալու մասին:

«Ամեն ինչի մասին երեկ եմ իմացել: Ինձ մոտ տպավորություն էր, որ կարող եմ ևս մեկ-երկու տարի խաղալ, բայց ես պետք է ընդունեմ  այս որոշումը: Չեմ ցանկանում որևէ մեկին ինչ-որ բան խնդրել:

Ակումբի փոխարեն ես կերկարաձգեի ինձ հետ պայմանագիրը. չհաշված վնասվածքները, ես լավ եմ խաղացել: Հիմա պետք է նոր թիմ գտնեմ: Ինձ համար դա բոլորովին նոր բան է:

Որոշումը կայացրել է ակումբը, ոչ թե ես: Ես կցանկանայի շարունակել խաղալ այստեղ, բայց նրանք դա չեն ցանկանում: Ակումբի ղեկավարների և ֆուտբոլիստների միջև մեծ հեռավորություն կա, և ես հույս ունեմ, որ ապագայում «Ռոման» այս առումով առաջընթաց կգրանցի»,- Դե Ռոսիի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Դե Ռոսին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմայում»` 2001 թվականից: 18 տարվա մեջ նա թիմի հետ երեք տիտղոս է նվաճել` երկու անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ էլ` սուպերգավաթակիր:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս