Մարզիկների ավանը պատրաստ է ընդունել Եվրոպական խաղերի մասնակիցներին

14:00 14.05.2019

Մինսկում գտնվող «Ուսանողական ավանի» շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ավանը հյուրընկալելու է հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերի համար Բելառուսի մայրաքաղաք ժամանած Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություներին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Բելառուսի պետական համալսարանի հանրակացարանը բաղկացած է 9 շենքից և պատրաստ է հյուրընկալել մոտ 9800 մարդու:

Համալիրը վերակառուցվել է Եվրոպական խաղերի համար: Բոլոր մարզօջախները գտնվում են ավանի հարևանությամբ:

Օրերս «Ուսանողական ավան» է այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բարձր է գնահատել համալիրի պատրաստվածությունը: Եվրոպական խաղերի ընթացքում ավանում կաշխատի մոտ 700 կամավոր:

Սպասվում է, որ առաջին պատվիրակությունները Մինսկ կժամանեն հունիսի 15-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես է գալու 4000-ից ավելի մարզիկ՝ 21 մարզաձևերում:

Share |

Լրահոս