Հայտնի է այն մրցավարը, որը կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

16:39 14.05.2019

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» միջև կսպասարկի 42-ամյա Դամիր Սկոմինան:

Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Սլովենացի մրցավարը 2002 թվականին է միջազգային որակավորում ստացել: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նրան թույլ կտա եվրագավաթային ինքնատիպ «թրեբլ» ձևակերպել. 2012 թվականին նա աշխատել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Չելսիի» և «Աթլետիկոյի» միջև խաղում, իսկ երկու տարի առաջ եղել է Եվրոպա լիգայի` «Այաքսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարը:

Այս մրցաշրջանում Սկոմինան Չեմպիոնների լիգայի 4, իսկ Եվրոպա լիգայի 2 հանդիպում է սպասարկել:

Սկոմինայի օգնականները կլինեն նրա հայրենակլիցներ Յուրե Պրապրոտնիկն ու Ռոբերտ Վուկանը, չորրորդ մրցավարը կլինի իսպանացի Անտոնիո Մաթեու Լաոսը: VAR համակարգի պատասխանատուն կլինի հոլանդացի Դանի Միկելին, իսկ նրան կօգնեն Պոլ վան Բուկելը, Ֆելիքս Ցվայերն ու Մարկ Բորշը:

Share |

Լրահոս

Loading...