Աշխարհի ամենամեծ էկրանով. Մոսկվայում առանձնահատուկ կցուցադրվեն ԵԼ-ի և ՉԼ-ի եզրափակիչները

15:55 14.05.2019

Եվրոպա լիգայի` «Չելսի»-«Արսենալ» և Չեմպիոնների լիգայի` «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչներն աշխարհի ամենամեծ էկրանով կցուցադրվեն Մոսկվայի Music Media Dome հրապարակում:

Եվրոպա լիգայի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ 21:00-ից Music Dome-ում կբացվի ֆան-գոտի երկրպագուների համար:

Իսկ ՉԼ-ի` Մադրիդում կայանալիք եզրափակիչը կմեկնարկի հունիսի 1-ին ժամը 23:00-ին: Ժամը 19:00-ից երկրպագուները  կհայտնվեն «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի մթնոլորտն ապահովող վիրտուալ ֆուտբոլային արենայում:

Միջացոռաումները կուղեկցվեն աստղային ֆուտբոլիստների և DJ-ների մասնակցությամբ:

 

Share |

Լրահոս