Իբրահիմովիչը MLS-ին առաջարկել է հրաժարվել VAR-ից` դարպասապահի հետ բախումից հետո

13:11 14.05.2019

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Նյու-Յորք Սիթիի» դարպասապահ Շոն Ջոնսի հետ բախումից հետո:

Միջադեպը տեղի է ունեցել խաղավարտին: 

«Մրցավարին ասացի, որ մրցակիցը պարզապես ձևացնում է, թե վնասվածք է ստացել, բայց ես նրան չեմ դիպչել: Նա ինձ հարվածեց: Ես խաղում էի գնդակին ու մրցավարին ասացի, որ չեմ դիպչել դարպասապահին:

Հետո ես նրան խնդրեցի դիտել կրկնապատկերը, քանի որ VAR-ը հենց նման դեպքերի ժամանակ է պետք: Բայց նա դա չարեց:

Միայն մեկ բան գիտեմ. ես դիպչել եմ գնդակին ու չեմ դիպչել դարպասապահին: Չէ՞ որ մենք տեսակրկնություններ դիտելու հնարավորություն ունենք: Կարծում եմ` պետք է հրաժարվենք VAR-ից»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Share |

Լրահոս

Loading...