Եթե մարզիկն իրեն դնում է անհասանելի մեկի տեղ, և սկսում ինքնագլուխ որոշումներ կայացնել, նրա հետ աշխատելը դառնում է անհնարին. Ջուլֆալակյան

17:52 14.05.2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Միգուցե ավելի ճիշտ է արհամարհել ու չպատասխանել, բայց կցանկանամ մի քանի կետով անդրադառնալ:

Կան հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան: 21 տարի գլխավորում եմ հավաքականը և իմ աշխատանքի մեջ չեմ թերացել, պարտաճանաչ կատարել եմ իմ պարտականությունները: Ցանկացած մարզիկ ունի թե՛ իրավունքներ, թե՛ պարտականություններ։ Եթե մարզիկն իրեն դնում է անհասանելի մեկի տեղ, և սկսում ինքնագլուխ որոշումներ կայացնել, ապա նրա հետ աշխատելը դառնում է անհնարին:

Բոլորը պարտավոր են մասնակցել ուսումնամարզական հավաքներին, իհարկե, յուրաքանչյուր մարզիկի հետ կատարվում է նաև անհատական աշխատանք: Պետք է կարողանալ ապացուցել, որ դու արժանի ըմբիշ ես ու տեղ ունես հավաքականի կազմում»,- ասել է օլիմպիական չեմպիոնը։

Լևոն Ջուլֆալկյանը նաև նշել է, որ երբեք կասկածի տակ չի դրել Միհրան Հարությունյանի` տաղանդավոր ըմբիշ լինելու փաստը։

«Բայց տաղանդ ունենալը դեռ քիչ է, պետք է հղկվի ամեն ինչ: Նորից եմ կրկնում՝ ցանկացած տաղանդավոր մարզիկ տեղ ունի այս հավաքականում, եթե պատրաստ է բոլորի հետ մարզվել ու անցնել այն փուլերը, ինչ հավաքականի մյուս ըմբիշները։ Խոսքը նաև Միհրան Հարությունյանի մասին է»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը։

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...