Զիդանը ցանկանում է իր որդուն դարձնել Ռեալի երկրորդ դարպասապահը

13:31 14.05.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր որդուն` Լուկային, դարձնել թիմի երկրորդ դարպասապահհը Տիբո Կուրտուայից հետո:

Այս մասին հայտնում է Marca-ն:

Նշվում է, որ ֆրասիացի մասնագետը կարգերի տարբերություն չի տեսնում իր որդու և ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի միջև, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Լեգանեսում»:

Ընդ որում, մադրիդյան ակումբի երկրորդ դարպասապահ Կեյլոր Նավասն, ամենայն հավանականությամբ, կհեռանա իսպանական թիմից:

21-ամյա Լուկա Զիդանն ընթացիկ մրցաշրջանում միայն մեկ հանդիպման է մասնակցել: Նրա ակտիվում նաև 27 խաղ կա «Կաստիլյայի» կազմում Սեգունդայում, որոնցում նա 33 գնդակ է բաց թողել:

 

Share |

Լրահոս

Loading...