Ա Սերիա. Ինտերը հաղթեց ու բարձրացավ երրորդ հորիզոնական (տեսանյութ)

00:54 14.05.2019

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում կայացավ վերջին հանդիպումը:

Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ուժերը չափեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կիևոյի» հետ: Սպալետիի թիմը հաղթանակի հասավ 2-0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացեց Պոլիտանոն՝ 39-րդ րոպեին: 86-րդ րոպեին էլ Պերիշիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Հյուրերը 76-րդ րոպեից գործում էին 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ էր ստացել Ռիգոնին:

Այս հաղթանակը թույլ տվեց «Ինտերին» 66 միավորով բարձրանալ 3-րդ հորիզոնական: «Կիևոն» այլևս փրկվելու հույսեր չունի ու եզրափակում է աղյուսակը 15 միավորով:

Share |

Լրահոս