Ադամյանը՝ Հոֆենհայմ տեղափոխության մասին․ Ցանկանում եմ հաղթել Բունդեսլիգայում

18:49 14.05.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան շարունակելու է Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմում»։

Մեկնաբանելով երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգից» «Հոֆենհայմ» տեղափոխությունը՝ Ադամյանն ասել է հետևյալը․

«Առաջին իսկ օրվանից այս քաղաքում և ակումբում ինձ շատ լավ եմ զգացել։ Ակումբում երկու հիանալի տարի անցկացնելու հնարավորություն եմ ունեցել։ «Յան Ռեգենսբուրգում» առաջընթաց եմ գրանցել և այդպիսով երազանքս իրականացնելու՝ Բունդեսլիգայում խաղալու հնարավորություն ստացել։ Դրա համար շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են «Յան Ռեգենսբուրգում»»,- Ադամյանի խոսքը մեջբերել է «Յան Ռեգենսբուրգի» պաշտոնական կայքը։

Արդեն նոր ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Ադամյանն ասել է հետևյալը․

«Ակումբի՝ ինձ ձեռք բերելու ցանկությունը հենց սկզբից տպավորիչ էր։ Այն ինձ պարտավորեցնում է արդարացնել իմ նկատմամբ վստահությունը։ Ես ցանկանում եմ հաղթել Բունդեսլիգայում և «Հոֆենհայմում» տեսնում եմ լավ նախապայմաններ այդ քայլը կատարելու համար»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը։

Share |

Լրահոս

Loading...