Ագուերոն նշել է, թե որն էր Ման. Սիթիի չեմպիոնության բեկումնային պահը

00:09 14.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է երկրորդ տարին աընդմեջ ԱՊԼ-ի չեմպիոն դառնալու մասին՝ նշելով, որ բեկումնայինը «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակն էր (2:1).

«Պրեմիեր լիգան դժվար առաջնություն է: Այստեղ եմ արդեն 8 տարի ու ճշմարտությունն այն է, որ ամեն խաղ դժվար է տրվում: Գիտեինք, որ չեմպիոնական մրցավազքին վերադառնալու միակ տարբերակը «Լիվերպուլին» հաղթելն էր: Դա մրցաշրջանի բեկումնային պահն էր: Կարողացանք հաղթել ու կրճատել միավորների տարբերությունը: Գիտեինք, որ «Լիվերպուլը» պայքարելու է, բայց կարողացանք հաղթել»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Mirror-ը: 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» պատմության ընթացքում 6-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ «Լիվերպուլին» շրջանցելով մեկ միավոր:

Share |

Լրահոս