Արարատի երկրպագուների պաշտոնական ֆան-ակումբը հայտարարություն է տարածել

22:03 14.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Արարատը» «Բանանց-3» մարզադաշտում 1-0 հաշվով հաղթեց «Լոռիին»:

Հանդիպման ընթացքում մի խումբ ակտիվիստներ ճայթրուքներ են վառել` պահանջելով «Արարատի» սեփականատերերի հրաժարականը:

Այս առիթով «Արարատ» ակումբի երկրպագուները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Այսօր ՀՖՖ բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի «Արարատ» - «Լոռի» 1-0 խաղի ժամանակ տրիբունայում մի խումբ անձանց կողմից տեղի ունեցավ ոչ ֆուտբոլային միջադեպ, որի պատճառով 10-15 րոպեով դադարեցվեց հանդիպումը, որոշ կայքեր գրել են,որ խաղն ընդհատվել է «Արարատի» երկրպագուների պատճառով։ 

Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ միջադեպի հետ որևէ կապ չունենք։ Մենք ոչ մի անձնական խնդիր չունենք այդ տղաների հետ, սակայն երբեք չենք ողջունել, այլ միշտ դատապարտել ենք նման տիպի արարքները և անկախ ամեն ինչից երկրպագելու ենք մեր սիրելի լեգենդար «Արարատին»։ Արարատ հուպ տուր:

ՖԱ «Արարատի» երկրպագուներ ՀԿ նախաձեռնող խումբ»: Գրված է հայտարարության մեջ:

 

Share |

Լրահոս

Loading...