ԶԼՄ-ներ․ Բեշիկթաշը երկարաձգել է Օզբիլիսի հետ պայմանագիրը

20:21 14.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկարաձգել է «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում են թուրքական Haberler.com, Fanatik.com և մի շարք այլ պարբերականները։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը վերջերս է հեռացվել «Վիլլեմ II»-ից, որտեղ հանդես էր գալիս վարձակալությամբ։ Հոլանդական ակումբը խզել է հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, քանի որ վերջինս «Սիտարդի» հետ հանդիպման ժամանակ հրաժարվել էր փոխարինման դուրս գալ:

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Օզբիլիսը, ով 2016 թվականին էր 4 տարվա պայմանագիր կնքել «Բեշիկթաշի» հետ, 1 տարով երկարաձգել է «սև-սպիտակների» հետ համաձայնագիրը։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, իսկ նոր պայմանագիրը՝ մինչև 2021 թվականի մայիս։

Վերոնշյալ պարբերականները գրում են, որ «Բեշիկշթաշի» ղեկավարության նման որոշումն իսկական անակնկալ է, քանի որ Օզբիլիսի տրանսֆերն ակումբի չստացված տրանսֆերների շարքից է։

Share |

Լրահոս

Loading...