Գրիզման․ Կհպարտանամ, եթե թիմակիցս քամինգ-աութ կատարի

23:05 14.05.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է նույնասեռականների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Ես կհպարտանամ այն թիմակցովս, որը քամինգ-աութ կկատարի։ Կհպարտանամ, եթե նա դա հրապարակավ անի։ Նման արարքը կարող է դռներ բացել մյուսների մասին։

Եթե ինչ-որ մեկը սկսի քննադատել, իսկ քննադատողներ միշտ լինում են, մենք կաջակցենք նրան, որպեսզի նա իրեն հպարտ զգա և երջանիկ լինի։ Պետք է մարդկանց օգնել խոսել այդ մասին, ոչ թե քննադատել և վիրավորել»,- Գրիզմանի խոսքը մեջբերել է L'Équipe-ը։

Share |

Լրահոս

Loading...