Չինական ակումբը տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին

10:01 14.05.2019

Ինչպես գրում է Don Balon-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Չինաստան:

Ըստ աղբյուրի՝ չինական ակումբներից մեկը 120 մլն եվրո է առաջարկել խաղացողի տրանսֆերի համար, ինչպես նաև պատրաստ է ուելսցուն տրամադրել տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ:

Նախկինում հաղորդվում էր, որ Բեյլի համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», սակայն նրանց առաջարկները չի բավարարել «սերուցքայիններին»: Անգլիական ակումբները պատրաստ էին գնել 29-ամյա ֆուտբոլիստին 80 մլն եվրոյով:

Share |

Լրահոս

Loading...