18 տարի Հռոմում. Դե Ռոսին մրցաշրջանի ավարտից հետո կլքի Ռոման

11:47 14.05.2019

«Ռոմայի» ավագ Դանիելե դե Ռոսի կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

35-ամյա խաղացողը չի պատրաստվում ավարտվել կարիերան ու ելույթները կշարունակի այլ ակումբում: Դեռևս պարզ չէ, թե իտալացին որ ակումբ կտեղափոխվի:

Դե Ռոսիի համար «գայլերի» խաղաշապիկով վերջին հանդիպումը կլինի «Պարմայի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում:

Դե Ռոսին «Ռոմայի» գույները պաշտպանել է ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 2002 թվականից՝ հռոմեական ակումբ տեղափոխվելուց մեկ տարի անց: 17 տարիների ընթացքում նա դարձել է Իտալիայի կրկնակի գավաթակիր և մեկ անգամ էլ դարձել է սուպերգավաթակիր:

Share |

Լրահոս

Loading...