Դեշամը Յուվենտուսը գլխավորելու հիմնական թեկնածուն է

21:44 14.05.2019

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է գլխավորել «Յուվենտուսը»: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մասնագետը դարձել է թուրինյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն: Դեշամը ցանկանում է շարունակել աշխատանքը «Յուվենտուսում», որը համարում է կիսատ թողած 2007 թվականից հետո: Այդ ժամանակ մասնագետը թիմին Բ Սերիայից դուրս էր բերել Ա Սերիա՝ «Կալչոպոլոյի» հետ կապված սկանդալից հետո: Մեկ տարի անց մարզիչը հեռացել էր ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններից հետո:

Նախորդ տարի Դեշամը Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը:

Նախկինում հաղորդվում էր, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կլքի Թուրինը:

Share |

Լրահոս

Loading...