Դարեն Ֆլետչերը կարող է դառնալ ՄՅՈւ-ի տեխնիկական տնօրեն

11:26 14.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը կարող է նշանակվել ակումբի տեխնիկական տնօրեն: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

35-ամյա շոտլանդացին արդեն բանակցություններ է վարել «կարմիր սատանաների» հետ ու ֆավորիտ է համարվում այս պաշտոնում: Նախկինում նշվում էր, որ ՄՅՈւ-ն դիտարկում է նաև Ռիո Ֆերդինանդի և Պոլ Միտչելի («Լայպցիգ») տարբերակները:

Դարեն Ֆլետչերն ավելի քան 300 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ալեքս Ֆերգյուսոնի և Դևիդ Մոյեսի գլխավորությամբ:

Մանչեսթերյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը նույնպես ժամանակին երկար տարիներ պաշտպանել է ակումբի գույները: Մարզիչն առաջիններից է եղել, որ այս պաշտոնում առաջարկել է Ֆլետչերի թեկնածությունը:

Share |

Լրահոս