Բաքվի եզրափակչի մասին խոսքերից հետո ադրբեջանցի գրողը Կլոպին հիշեցրել է նացիզմի մասին

16:22 14.05.2019

Ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը «Ֆեյսբուքի» իր էջում մեկնաբանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու՝ ՈՒԵՖԱ-ի որոշման մասին:

«Կլոպը բացարձակ պրոֆեսիոնալ ու հանրահայտ մասնագետ է: Դա իսկապես այդպես է: Բայց նրա խոսքերը Բաքվի օգտին եղած ընտրության մասին ինձ նեղացրել են:

«Ի՞նչ են նրանք նախաճաշին կերել, երբ եզրափակչի համար ընտրել են Բաքուն», – հարցրել է նա: Եվ հիմա արդեն ես եմ ուզում հստակեցնել պարոն Կլոպից: Ի՞նչ է նա կերել նախաճաշին, երբ իրեն նման անտակտ արտահայտություններ էր թույլ տալիս իմ երկրի հասցեին:

Պարզապես ուզում եմ գերմանացի Կլոպին հիշեցնել, որ նացիոնալ-սոցիալիզմի գաղափարաբանության հիմքում դրված էր ժողովուրդներին «արիացիների» ու երկրորդ կարգի, նվաստացման ենթարկվողների դասակարգումը: Չէ, իհարկե: Նա նման կոշտ հայտարարություններով հանդես չի գալիս: Բայց այլ երկրի ու այլ ժողովրդի հանդեպ տարրական հարգանքի բացակայություն է դրսևորում», – գրել է Աբդուլաևը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ԵԼ գավաթը կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»:

Share |

Լրահոս

Loading...