Կոնտեն դեռևս սպասում է. Որ դեպքում իտալացին կգլխավորի Ինտերը

12:34 14.05.2019

Անտոնիո Կոնտեն կդառնա «Ինտերի» գլխավոր մարզիչ այն դեպքում, երբ վստահ լինի, որ առաջարկ չի ստանալու Թուրինի «Յուվենտուսից»:

Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը: ԶԼՄ-ները հայտնում են, որ 49-ամյա մասնագետն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «ներաձուրիների» հետ: Պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարով, սակայն այս պահին այն ստորագրված չէ:

Նշվում է, որ Կոնտեն առաջարկներ էր սպասում «Մանչեսթեր Յունայթեդից», ՊՍԺ-ից և «Յուվենտուսից», սակայն ակումբներից ոչ մեկը կապ չի հաստատել մարզչի հետ:

Կոնտեն կսպասի մինչև ուրբաթ, երբ Ալեգրին կհանդիպի «Յուվենտուսի» ղեկավարների հետ:

Հավելենք, որ Կոնտեի վերջին ակումբը Լոնդոնի «Չելսին» էր:

Share |

Լրահոս

Loading...