Ռոման Ամոյան. Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է արդար մրցակցության կողմնակից

21:05 14.05.2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, նախկին ըմբիշ Ռոման Ամոյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարությանը.

Ամոյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Կարդացել եմ այդ հարցազրույցը, որտեղ Միհրան Հարությունյանն ասել էր, որ պայմանավորվածություն է ունեցել ՀԱՕԿ նախագահի հետ և պետք է մեկ գոտեմարտով որոշվի, թե ով է մեկնելու մրցաշարերին: Ասեմ, որ դա այդքան էլ այդպես չէ: Պարոն Ծառուկյանը միշտ եղել է արդար մրցակցության կողմնակից:

Նա ասել է, որ մարզիկը պետք է մասնակցի Հայաստանի առաջնությանը և հաղթի, որպեսզի մասնակցի միջազգային մրցաշարերի: Գլխավոր մարզիչը ևս այդպես է անում, և այլ կերպ լինել չի կարող: Պարոն Ծառուկյանի հետ ընդհանուր հայտարարի են եկել, սակայն հայտարարությունն այլ կերպ է ձևակերպվել»,- ասել է Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը:

Share |

Լրահոս

Loading...